Թբիլիսիի մոտ անտառային հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի մոտ անտառային հրդեհ է բռնկվել

Հրդեհը բռնկվել է կիրակի օրը Թբիլիսիի մերձակայքում գտնվող Շավնաբադա լեռան վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մամուլի ծառայությունում։

«Շավնաբադի լեռնաշղթայում անտառային հրդեհ է բռնկվել։ Նախնական վարկածով՝ այրվում են թփեր և չոր խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել հրշեջներն ու փրկարարները, աշխատանքներ են տարվում հրդեհը տեղայնացնելու և վերացնելու ուղղությամբ»,–ասել է մամուլի ծառայությունը։ 

Հրդեհի մարման գործընթացին միացել է ավիացիան, հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։

Հրդեհաշիջման հատուկ ինքնաթիռներն արդեն մի քանի թռիչք են իրականացրել Շավնաբադ լեռան ուղղությամբ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում