Ապստամբները քաղաք են գրավել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում

Ապստամբները քաղաք են գրավել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում

«M23» խմբավորման ապստամբները Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում գրավել են Կիտշանգա քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Կիվու  նահանգի տարածքում,- հաղորդում է AFP-ն։

«Ապստամբները մտել են Կիտշանգա, մենք փորձում ենք վերադարձնել վերահսկողությունը քաղաքի նկատմամբ», - ԿԴՀ-ի անվտանգության ուժերից իր զրուցակցի խոսքն է մեջբերել գործակալությունը։

Հյուսիսային Կիվուում մարտական գործողությունները վերսկսվել են երեք շաբաթ առաջ՝ ապստամբների և կառավարական զորքերի միջև գրեթե վեցամսյա զինադադարից հետո։

M-23-ի ապստամբները ԿԴՀ-ի արևելքում հարձակում են սկսել 2021 թվականի հունվարին: Ավելի ուշ նրանց հաջողվել է գրավել մի քանի քաղաքներ և ավաններ Հյուսիսային Կիվու նահանգում։ Հանրապետության իշխանությունները Ռուանդային են մեղադրում  զինյալներին աջակցելու մեջ։ «Մարտի 23-ի շարժումը» կազմավորվել է 2012 թվականին Կոնգոյի զինված ուժերի դասալիքների կողմից։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դեկտեմբերի 20-ին տեղի կունենան նախագահական, խորհրդարանական և տեղական ընտրություններ։ Պետության գործող ղեկավար Ֆելիքս Չիսեկեդին ձգտում է հասնել երկրորդ ժամկետով վերընտրման։    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում