Ղրիմում հայտարարել են, որ թերակղզու միջազգային շրջափակման բեկումն անխուսափելի է
Ղրիմում առաջին արտասահմանյան հյուպատոսությունը բացելուց հետո թերակղզու միջազգային շրջափակման բեկումն անխուսափելի Է: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցչությանը կից միջազգային-իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը:
«Կարծում եմ, որ մենք պետք Է որքան կարելի Է ավելի շատ աշխատենք միջազգային հարթակներում երրորդ աշխարհի երկրների հետ, տարածենք ճշմարտության խոսքը եւ բացահայտենք «շրջափակման» մասին առասպելները»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Մոլոխովը:
Առաջին նման հաստատությունը դարձել Է Ղրիմում Նիկարագուայի պատվավոր հյուպատոսությունը: Բացմանը հանրապետություն Էր ժամանել դեսպան Ալբա Ասուսենա Տորեսը: Ղրիմում Նիկարագուայի պատվավոր հյուպատոս Է նշանակվել Ղրիմի տարածաշրջանում նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բելավենցեւը: Նիկարագուան Ղրիմը Ռուսաստանի մաս Է ճանաչել 2014 թվականին:
«Սա դասական հյուպատոսություն չԷ, այլ ներկայացուցչության հատուկ ձեւ, երբ այն երկրի քաղաքացին, որտեղ բացվում Է հյուպատոսությունը, սկսում Է ներկայացնել մյուս երկրի շահերը»,-ընդգծել Է Մոլոխովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Նիկարագուայի միջեւ համագործակցությունն այժմ ակտիվորեն զարգանում Է: Մասնավորապես, ռուսական կողմն այնտեղ կառուցում Է գրիպի դեմ պատվաստանյութի արտադրության գործարան, առկա Է որոշակի պոտենցիալ Կենտրոնական Ամերիկայիի այս տարածաշրջանի օվկիանոսյան ծանծաղուտներում նավթի որոնում կազմակերպելու նպատակով:
Կարծիքներ