«Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով վիրտուալ կամուրջ-հարթակին տրվում է մեկնարկ
Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մեկնարկ է տրվում «Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով վիրտուալ կամուրջ-հարթակին:
Այս ձևաչափով կապ եմ հաստատելու Սփյուռքի հայ համայնքի ներկայացուցիչների, համայնքային կառույցների, կրթական, մարզամշակութային, բարեգործական, երիտասարդական, քաղաքական և լրատվական հաստատությունների ներկայացուցիչների հետ` պարզապես բոլորի հետ:
Միասին քննարկելու ենք Արցախ-Սփյուռք գործակցության նոր ձևաչափը, երկխոսելու և համատեղ մշակելու ենք նոր ծրագրեր: Երկուստեք ծանոթանալու ենք համայնքներում տիրող իրավիճակին և այս հարթակի միջոցով Սփյուռքի մեր հայրենակիցներին տեղյակ ենք պահելու Արցախում տեղի ունեցող իրադարձություննեիրն, սկիզբ առած ծրագրերին և բարեփոխումներին:
Մեզ համար արժևորվում է յուրաքանչյուր հայի` Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին մասնակից լինելու և արցախյան իրականությանը հաղորդ լինելու հանգամանքը:
Ուրախությամբ նշեմ, որ արդեն իսկ կայացել է առաջին նմանատիպ հանդիպումը:
Երեկ օնլայն հարթակում հանդիպում եմ ունեցել Գերմանիայի Դաշնության հայ համայնքի ներայացուցիչների հետ, ներկա էին Գերմանիայի տարբեր քաղաքներում գորոծող համայնաքային կառույցների ղեկավարները, հոգևոր հայրերը, կրթական հաստատությունների ներկայացուցիչները, համայնքային կյանքում ակտիվ անհատներ:
Մենք բաց ենք համագործակցության ու գործընկերության նոր հորիզոններ նախանշելու, համահայկական լայն օրակարգի շուրջ քնարկումներ ծավալելու հարցով:
Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մեկնարկ է տրվում «Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով...
Опубликовано Ազատուհի Սիմոնյան Azatoohi Simonian Четверг, 10 сентября 2020 г.
Կարծիքներ