Երևանում մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ. կան զոհեր
Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են դեռևս անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել Մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել են, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները, որոնք ըստ աղբյուրի, հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ վրաերթի ենթարկվածներից 3-ն էլ եղել են մոպեդի վրա: Մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորը տղամարդ է:
BMW-ն, ավտոբուսն ու մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Կարծիքներ