ՌԴ-ում Սիրիայի դեսպանը հայտարարում է ռուս զբոսաշրջիկներին ընդունելու երկրի պատրաստակամության մասին

Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադն ասել է, որ Ռուսաստանն ու Սիրիան երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակներում աշխատում են երկրների միջև զբոսաշրջության կազմակերպման ուղղությամբ։
«Հարկ է նշել, որ սիրիացի ժողովուրդը պատրաստ է գրկաբաց ընդունել ռուս ընկերներին, քանի որ մեր երկրների հիանալի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քաղաքական մակարդակով», - չորեքշաբթի «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է նա։
Նա նաև հավելեց, որ Սիրիան լի է զբոսաշրջային գրավչություններով, երկիրն ունի մեղմ կլիմա և գեղեցիկ եղանակ տարվա մեծ մասում։ «Եվ հետևաբար Սիրիան ամենահարմար վայրն է ռուս զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են այցելել բարեկամ երկիր», - ասել է Ռիյադ Հադադը:
Կարծիքներ