Անահիտ Ավանեսյանը «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Անահիտ Ավանեսյանը «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 23-ին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի, տնօրեն Քրիստինա Ազնավուրի և մյուս գործընկերների հետ մասնակցել է հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված խոհանոցային մասնաշենքի բացման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

«Այն, ինչ կար խոհանոցային հատվածում մինչև հիմնանորոգումը, ծայրաստիճան մաշված և հնացած պայմաններն էին. բուժվողների համար հնարավոր չէր ապահովել պատշաճ որակի սնունդ: Բայց կառավարության հանձնառությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ այն ամբողջությամբ հիմնանորոգվել է` բուն խոհանոցի տարածքից և սննդամթերքի պահեստից մինչև առանձին մուտքով բուֆետի տարածք, հագեցվել ժամանակակից սարքավորումներով, նոր օդափոխության համակարգով»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ըստ աղբյուրի՝ մշակվել է նաև պացիենտների սնուցման ուղեցույց, ճաշացանկեր` սնունդն ավելի բազմազան և հավասարակշռված դարձնելու համար, հաշվի է առնվել միջազգային առաջադեմ փորձը:

«Շատ ուրախ եմ տեսնել մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունենալ: Որպեսզի երկարաժամկետ արդյունք ունենա այս աշխատանքը, մեր հիմնադրամը որոշել է միանալ առողջապահության նախարարությանը և օգնել արդիականացնել հոգեկան առողջության կենտրոնը»- նշել է Նիկոլա Ազնավուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում