Կրեմլը խորհուրդ է տվել չկարդալ Կուրիլյան կղզիներից Ռուսաստանի հրաժարվելու մասին լուրերը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել չկարդալ այն լրատվամիջոցները, որոնք գրում են, թե, իբր, Ռուսաստանը կարող է Ճապոնիային վերադարձնել Կուրիլյան կղզիները՝ հայտնում է РИА Новости-ն:
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն այդ խորհուրդը տվել է, երբ նրան խնդրել են մեկնաբանել ճապոնական որոշ ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանում իշխանափոխությունից հետո Կուրիլյան կղզիները կարող են անցնել Ճապոնիային:
Ռուսաստանը գնահատում է Ճապոնիայի հետ հարաբերությունները և մտադիր է զարգացնել դրանք ու բոլոր բարդ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ հայտարարել է Պեսկովը:
Կարծիքներ