Միջուկային գործարքի բանակցություններին վերադառնալու միակ պայմանն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելն է. փոխարտգործնախարար
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին վերահաստատել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու պայմանն Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացումն է:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, հանդես գալով նման հայտարարությամբ՝ դիվանագետը շեշտել է, որ միջուկային գործարքին հավատարիմ մնալ նշանակում է, որ ոչ մի բառ չի ավելանա համաձայնագրին և չի պակասի դրանից:
«2018 թվականի մայիսի 8-ին Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն իրանական միջուկային գործարքից ոչ մի լավ բանի չի հանգեցրել Սպիտակ տան համար անցյալ երկու տարում, և նոր վարչակազմը՝ Բայդենի ղեկավարության ներքո, վերջնականապես որոշել է միակողմանի դուրս գալ այս գործարքից»,- քննադատել է Արաղչին:
Հիշեցնենք, Բայդենի վարչակազմն օրեր առաջ հայտարարել է, որ ևս մեկ տարով երկարաձգում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Կարծիքներ