Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով:
Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված:
Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, ապա վճարելով տուգանքի 50 տոկոսը՝ կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի մասով՝ մինչև 10 000 դրամը կազմելով մնացորդ գումարի 50 տոկոսը, 10 000-100 000 դրամի դեպքում՝ 5000 դրամ։
100 000 դրամից բարձր տուգանքի 50 տոկոսը վճարելուց հետո կատարողական ծախս կգանձվի մնացորդ գումարի 5 տոկոսի չափով։
Կարծիքներ