Ադրբեջանը շարունակում է խախտել մարդասիրական հրադադարի պարտավորությունները. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանը շարունակում է խախտել ՌԴ միջնորդությամբ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին ասաց Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Արտակ Ներսիսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի, Մարտունիի և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռակոծումը:
«Դատապարտում ենք պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հարձակումները, մասնավորապես՝ Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորումը՝ հրթիռահրետանային զինատեսակնետրի կիրառմամբ։ Միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին իրականացնել իր հանձնառությունները»,- նշեց Ներսիսյանը:
Կարծիքներ