ԱԺ չորս պատգամավորներ կմեկնեն Մոսկվա

ԱԺ չորս պատգամավորներ կմեկնեն Մոսկվա

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 13-16-ը կգործուղվեն Մոսկվա: 

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:

Կարգադրության մեջ նշվում է, որ պատգամավորները մասնակցելու են ՌԴ  Պետական դումայի կողմից կազմակերպված «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում