Արմավիրի մարզի Մուսալեռ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ բնակավայրում հոկտեմբերի 9-ին անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
Կարծիքներ