Մարմարիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Մարմարիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 15-ին, ժամը 05։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմարիկ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։13-ին, մարվել՝ 09։34-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 80 քմ), այնտեղ կուտակված անասնակերը (մոտ 1000 հակ), շինարարական տախտակ (մոտ 2 խմ), վառելափայտ (15 խմ) և ծածկ (30 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում