Ոստիկանության պետը հետևել է ոստիկանների ատեստավորման փուլին և դիմորդների հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքներին
ՆԳՆ կրթահամալիրում ապրիլի 9-ին տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգչային թեստավորման փուլը, որի ընթացքին հետևել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳՆ ոստիկանության պետը զրուցել է ատեստավորում անցնող ոստիկանների հետ և հաջողություն մաղթել նրանց։
Նշվում է, որ այս փուլում, ըստ ծառայության ոլորտի, թեստերի միջոցով ստուգվում են ծառայողների մասնագիտական գիտելիքները։
Ըստ աղբյուրի՝ Արամ Հովհաննիսյանը հետևել է նաև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին:
Ապրիլի 3-ին կրթահամալիրում մեկնարկել է ՆԳՆ ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության նոր մոդելով ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը։
Կարծիքներ