Հայկական պատվիրակությունը կառուցողական գործունեություն է ծավալում ԵԽԽՎ-ում․ Խանդանյանը հանդիպել է Միրոսլավ Պապայի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխհամագործակցության հետեւողական զարգացումները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԵԽ քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրենը նշել է, որ հայկական պատվիրակությունը բավականին ակտիվ եւ կառուցողական գործունեություն է ծավալում ԵԽԽՎ-ում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործընկերության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցերին:
Կարծիքներ