Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության
Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։
Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։
Նրանց ճանապարհել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։
Նորակոչիկները օրհնություն և օրհնված խաչեր են ստացել՝ անփորձանք լինելու ու զինվորական ծառայությունը պատվով կատարելու մաղթանքով:
Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից նորակոչիկներին մաղթել է խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։
Կարծիքներ