Երևանում 24-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes C250 մակնիշի ավտոմեքենան Չաուշի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ծաղկի սրահի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Ղազարյանը, որն այս պահին ոստիկանների հսկողության տակ է և նա դեպքի վայրից փախուստի չի դիմել:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը, որոնցից 2-ը, ըստ տեղեկությունների՝ ծաղկի սրահի աշխատակիցներն են:
Կարծիքներ