Մի թույլիկ կուսակցություն կա, որին բռնում են «ուժեղ» ընտրակաշառք բաժանելիս․ Գևորգ Պապոյան

Մի թույլիկ կուսակցություն կա, որին բռնում են «ուժեղ» ընտրակաշառք բաժանելիս․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սուր քննադատության է ենթարկել Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «ուժեղ» հռետորաբանությամբ հայտնի քաղաքական ուժին։

 

Նախարարը հեգնանքով է անդրադարձել այդ կուսակցության գործունեությանը՝ նշելով, որ նրանք հանրությանը հայտնի են միայն երկու բացասական դրվագով։

 

Որպես առաջին և ամենաակնառու բնութագրիչ՝ Գևորգ Պապոյանը մատնանշել է իրավապահների կողմից պարբերաբար արձանագրվող ընտրակաշառքի դեպքերը։

 

«Մի թույլիկ կուսակցություն կա, որի անդամներին մեր իրավապահները բավականին հաճախ բռնում են ուժեղ ընտրակաշառքներ բաժանելիս։ Ու զուգահեռ նաև պարզվում է, որ ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլ նաև հայհոյում են այդ ընտրակաշառքը վերցնող քաղաքացիներին»,- նշել է նախարարը։

 

Նա շեշտել է, որ քաղաքացիներին վիրավորելու համար այդ ուժի ներկայացուցիչները «գլուխները պատին են տալիս»։

 

Երկրորդ դրվագը, ըստ Պապոյանի, վերաբերում է այդ ուժի ներկայացուցիչների տարօրինակ վարքագծին սոցիալական ցանցերում։

 

Նախարարի խոսքով՝ կուսակցության անդամները պարբերաբար հոլովակներ են նկարում, որտեղ առանց լուրջ ասելիքի պարզապես բարձր գոռում են՝ «ուժեղ, ուժեղ, ուժեղ»։

 

Պապոյանն ընդգծել է, որ բացի այս երկու հանգամանքից՝ ընտրակաշառքից և «ուժեղ» գոռալուց, այս «թույլիկ կուսակցությունից» այլ բան հնարավոր չէ մտաբերել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում