Արթուր Դավթյանը ևս երկու գործիքի վարժության եզրափակիչի ուղեգիր է նվաճել. World Challenge Cup
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում նվաճել է ևս երկու գործիքի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Հենացատկի վարժությունում Դավթյանը վաստակել է 14.555 միավոր, զուգափայտում՝ 13.500 միավոր և դուրս եկել եզրափակիչ։ Նա չի հաղթահարել միայն պտտաձողի վարժության որակավորման փուլը:
Մրցումային առաջին օրը Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել էր 14.350 միավոր, օղակների վարժությունում՝ 13.900 միավոր, ազատ վարժությունում՝ 13.350 միավոր և նվաճել եզրափակիչի ուղեգիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում հավաքել էր 14.250 միավոր:
Մրցաշարը կավարտվի մայիսի 28-ին:
Կարծիքներ