ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցչի տեղակալը հայտնել է, որ Կիևը ռազմական գործողություն չի ծրագրում Դոնբասում
Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ չեն ծրագրում Դոնբասում, նրանք անվիճելի են համարում երկրի արևելյան ճգնաժամի քաղաքական լուծումը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Վիտրենկոն՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։
«Ուզում եմ հաստատել, որ Ուկրաինան մտադիր չէ որևէ ռազմական գործողություն իրականացնել իր տարածքի օկուպացված հատվածներում, էլ չեմ խոսում Ռուսաստանի հետ սահմանի մասին», - ասել է նա։
Կարծիքներ