Անահիտ Ավանեսյանը Տավուշի բուժհաստատությունների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Մարզպետարանում հրավիրված հանդիպմանը մասնակցել են Անահիտ Ավանեսյանը, Տավուշի մարզպետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, բժշկական կենտրոնների տնօրեններ և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ:
Նախարարի պաշտոնակատարը հետաքրքրվել է մարզում պատվաստումային գործընթացի ակտիվությամբ:
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն եղել է «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ:
Կարծիքներ