Հին Նորքում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-տները պահպանության կարիք ունեն

Հին Նորքում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-տները պահպանության կարիք ունեն

Նեղլիկ փողոցներ, փայտե դռներ, հին ու կիսաքանդ տներ, մեկուկես դարյա պատմություն ունեցող մառաններ. երևանյան կոլորիտի ինքնատիպ այս միջավայրը Հին Նորքում է:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Նորք-Մարաշ վարչական շրջանում աշխատանքային այցը սկսել է հենց այս թաղամասից, ուր ամեն մի տուն իր յուրօրինակ պատմությունն ունի:

Բլրի վրա գտնվող հնագույն այս թաղամասն առանձնանում է իր խնդիրներով. պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-տները պահպանության կարիք ունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում