Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին

Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին

Նոյեմբերի 7-ին դեսպան Մակունցը հանդիպեց Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և Save Armenia քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց հանձնառու է Հայաստանը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում