Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ մեկ տոննա անասնակեր

Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ մեկ տոննա անասնակեր

Օգոստոսի 16-ին, ժամը 17։40-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ցանկապատած տարածքում այրվում է անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում