Բեյրութի պայթյունի հետաքննությունը «շատ բարդ» է, սակայն շուտով կավարտվի․ Լիբանանի նախագահ
Լիբանանաի նախագահ Միշել Աունն անվանել է է Բեյրութում պայթյունի հետաքննությունը «շատ բարդ» եւ հայտարարել, որ այն շուտով կավարտվի, հաղորդում է Associated Press-ը։
Պատասխանելով հարցին Աունի հրաժարականի կոչերի մասին՝ նա հայտարարել է, որ դա կլիներ անհնար, քանի որ ծագել է «իշխանության վակուում»։
Լիբանանի նախագահը պատմել է, որ հետաքննությունը կազմված է երեք մասից։
Առաջին մասն ուղղված է բեռների հետ կապված հանգամանքները պարզելուն, երկրորդը՝ պարզելուն, թե որտեղից է այն ժամանել եւ ով է ուղարկել, եւ երրորդը՝ ով է պատասանատու բեռի մշակման եւ պահպանման համար։
Լիբանանի նախագահը նշել է, որ ՀԴԲ-ն եւ ֆրանսիացի հետաքննիչները ցուցաբերում են օգնություն, ուստի «նրանք ունեն մեծ հնարավորություններ եւ ունակություն հայտնաբերել մանրամասներ, որոնք հասցրել են նավն այստեղ, ինչն է դրա աղբյուրը եւ ով է սեփականատերը»։
Աունը հավելել է, որ խնդրել է արբանյակային նկարներ, որ պարզի՝ արդյո՞ք պայթյունն օդային հարձակման հետեւանք էր, եւ հայտարարել, որ չի բացառում օտարերկրյա հրթիռի հարվածի հավանականությունը։
Կարծիքներ