Հայաստանում ստեղծվել է փոքր և միջին ջրամբարների կառուցման հարցով աշխատանքային խումբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելող e-gov.am պաշտոնական կայքէջին: Վարչապետը նաև հաստատել է դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Արտաշես Թումանյանը:
Վարչապետը աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարել է եռամսյա պարբերականությամբ իրեն ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Կարծիքներ