Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի նախագահական ընտրություններում առաջին փուլում հաղթանակ է տոնել։

«Մեր տվյալներով՝ ես հավաքել եմ 59,8-ից մինչև 60,1 տոկոս,- ասաց նա կիրակի օրը Սերբիայի առաջադիմական կուսակցության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում։- Ինձ հաջողվեց անել այն, ինչ ոչ ոք երբեք չի կարողացել անել Սերբիայում։ Միակն եմ, ով երկու անգամ հաղթել է առաջին փուլում:

Մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ Վուչիչը նշել է այն մեծ ազդեցությունը, որ ուկրաինական հակամարտությունն ունեցել է նրանց վրա։ «Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա ահռելի էր, ամեն ինչ կտրուկ թեքվեց դեպի աջ»,- ասել է Վուչիչը։

Նա ասել է, որ Սերբական առաջադիմական կուսակցությունը և նրանց կոալիցիոն գործընկեր Վոյվոդինայի հունգարացիների միությունը բավականաչափ ձայներ են հավաքում խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում