Ջոնսոնը Ուկրաինայի հարցով բանակցություններ կվարի Շոլցի և Դուդայի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս շաբաթ Լոնդոնում կհյուրընկալի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է երկուշաբթի օրը վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հաջորդ շաբաթ նախատեսվում է նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի այցը Լեհաստան, որից հետո նա կայցելի Բրյուսել։
Շրջանառվող փաստաթղթում նշվում է նաև, որ մինչ օրս Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել ավելի քան 6000 հրթիռ և 4000 հակատանկային համակարգ, այդ թվում՝ NLAW և Javelin, ինչպես նաև Starstreak MANPADS:
Կարծիքներ