Մեծ Բրիտանիան սկսել Է COVID-19-ի դեմ հաբեր մշակել

Մեծ Բրիտանիան սկսել Է COVID-19-ի դեմ հաբեր մշակել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ իր երկիրն սկսել Է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է BBC News-ի կայքում: Երկրի վարչապետը հույս Է հայտնել, որ դրանք կհայտնվեն մինչեւ աշուն եւ կօգնեն պայքարել սպասվող երրորդ ալիքի դեմ:

Ներկայում ստեղծվում Է աշխատանքի հսկողության եւ նոր պատրաստուկի ապագա փորձարկումների նպատակային խումբ: Երբ Ջոնսոնը նոր նպատակային խումբը ներկայացրել Է մամուլի համար հեռուստատեսային ճեպազրույցում, նա ընդունել Է արտասահմանում հիվանդության դեպքերի թվի աճը եւ համավարակի նոր ալիքի առաջացման հավանականությունը: Վարչապետը հավելել Է. «Մենք, որքանով դա հնարավոր Է, պետք Է սովորենք այդ հիվանդության հետ ապրել, ինչպես որ ապրում ենք մյուս հիվանդությունների հետ»: Ջոնսոնն այն կարծիքին Է, որ հակավիրուսային պատրաստուկները կարող են պաշտպանության երրորդ մեթոդը լինել պատվաստումների, ներառյալ բուստերային ներարկումները, եւ զանգվածային թեստավորումների հետ միասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում