Բիթքոինի փոխարժեքը հասել է $39 436-ի

Բիթքոինի փոխարժեքը հասել է $39 436-ի

Բիթքոին թվային արժույթի փոխարժեքն այսօր կայացած աճուրդի ընթացքում բարձրացել է 5.46 տոկոսով՝ հասնելով 39 436 դոլարի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով առևտրային էլեկտրոնային հարթակի տվյալները, ավելի ուշ բիթքոինի փոխարժեքը կանգնել է 39 298 դոլարի (+5,09%) սահմաններում:

Բիթքոինը համանուն թվային արժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը գործում է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա: Թվային արժույթը կարող է «արդյունահանել» համակարգի յուրաքանչյուր օգտատեր: Դրա համար անհրաժեշտ է նոր բլոկներ ստեղծել համակարգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում