1 օրում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 11 534 նոր դեպք, մահացել է 439 մարդ
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 11 534 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը:
Մահացել է 439 պացիենտ, առողջացել՝ 16 020-ը:
Համավարակի տարածման սկզբնական շրջանից ի վեր Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 4 234 720 դեպք, մահացել է 85 743 մարդ, առողջացել՝ 3 799 406-ը:
Կարծիքներ