Կորոնավիրուսի մեկ դեպքի պատճառով Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում կսահմանվի կարանտին
Նոր Զելանդիայի իշխանությունները փետրվարի 28-ից մեկշաբաթյա կարանտին կսահմանեն խոշորագույն Օքլենդ քաղաքում: Իշխանություններն այդ որոշումը կայացրել են քաղաքում կորոնավիրուսի մեկ դեպք հայտնաբերելուց հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը:
«Ըստ մեր որոշման՝ Օքլենդն ստիպված է յոթ օրով սահմանափակումների երրորդ փուլ անցնել: Նոր Զելանդիայի մյուս մասն անցնում է սահմանափակումների երկրորդ փուլին»,-հայտարարել է Արդերնը:
Վարչապետն ընդգծել է, որ յոթ օրվա ընթացքում քաղաքի բոլոր հասարակական վայրերը փակ կլինեն, կարգելվեն ընտանեկան միջավայրից դուրս հավաքները, սպորտային միջոցառումները, այդ թվում Round the Bays մարաթոնը: Վարչապետի խոսքով՝ քաղաքի բնակիչները ստիպված կլինեն տնից աշխատել, իսկ աշակերտները կանցնեն ուսուցման օնլայն ռեժիմի: Սուպերմարկետները նախկինի պես կաշխատեն, իսկ մուտքը դեպի քաղաք և քաղաքից ելքը՝ փակ:
Կարծիքներ