Համաճարակի երկրորդ ալիքն է սկսվում. Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքն է սկսվում: Այս մասին նա հայտարարել է կառավարության այսօրվա նիստին. փոխանցում է aliq.ge-ն: Վարչապետի խոսքով՝ չնայած դրան, խուճապի հիմքեր չկան և համաճարակային իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է: «Այսօրվա վարակի 57 և երեկվա 44 նոր դեպքերը խոսում են այն մասին, որ երկրում համաճարակային իրավիճակը աստիճանաբար փոխվում է: Մենք կանխատեսում էինք երկրորդ ալիքը, և գործընթացը փաստացի, սկսվում է: Կարևոր է, որ խուճապի ոչ մի առիթ չունենք և իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է: Համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը կարող էր 150 PCR թեստ անել, իսկ այսօրվա դրությամբ 6000-7000, շուտով հնարավոր կլինի օրական 10 000 թեստ անել»,- հայտարարել է Գախարիան:
Կարծիքներ