Վարչապետը ներքին գործերի փոխնախարարներ է նշանակել

Վարչապետը ներքին գործերի փոխնախարարներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին ներքին գործերի երկու փոխնախարար է նշանակել:

Ըստ Փաշինյանի որոշումների՝ փոխնախարարներ են նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Համբարյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Արփինե Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում