Հարցը ֆլեշմոբը չէ, նրա բովանդակությունը չէ, հարցը ձևայկերպումն է. Սարգիս Մնոյան

Հա, էդ գույքահարկի օրենքը իրոք վիճելի ա ու խնդրահարույց: Հա, դրա դեմ արտահայտվել արժի ու պետք ա: Բայց մեկա էլի կասեմ, որ դրա համար ընտրված ձևը... նու, ամենալավը չի:
Հարցը ֆլեշմոբը չի, նրա բովանդակությունը չի: Հարցը ձևայկերպումն ա, որը էս՝ առանց էդ էլ իրար միս ուտող հասարակության մեջ, հավելյալ կողմերի բաժանվելու առիթ ա ստեղծում:
Իմ ու շատերի սիրելի ընկեր, իսկական երևանցի, երջանկահիշատակ Անդոն Andranik Hambardzumyan մեր City FM-ի բացման կապակցությամ մի նամակ-ուղերձ էր գրել գործընկերներին, որտեղից մի հատված եմ ուզում մեջբերեմ: Առանց մեկնաբանության...
«Մենք բոլորս՝ մեզանից Երևանում ծնված սակավաթիվներն ու Երևանի ջուրը խմած մնացածներս, սիրում ենք Երևանը: ՄԵՐ Երևանը: Տարբեր ծագումնաբանությամբ, բայց մի մեծ ընդանուր սիրով ապրող բարի ու լավ մարդկանց քաղաքը…»
Սարգիս Մնոյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ