Իրականում մենք չէինք ցանկանում հանրայնացնել իմ կարգավիճակի մասին լուրը. Արփի Գաբրիելյան
Իրականում... մենք չէինք ցանկանում հանրայնացնել իմ կարգավիճակի մասին լուրը , որովհետև նախ այն շատ նեղ անձնական է , և հետո այս չափազանց դժվարին ժամանակաշրջանը կապված համաճարակի հետ, հավատացեք մենք շատ լավ գիտենք ու հասկանում ենք մարդկանց այսօրվա խնդիրներն ու հոգսերը... Ու եթե մեր լրատվամիջոցներն ու լրագրողները , նաև մեր կոլեգաներից ոմանք, իրենց փոքր-ինչ զուսպ և սոլիդար դրսևորեին , չգրեին ու չխոսեին իմ կարգավիճակի մասին «ինստալայվերում» և կայքերում , առանց մեր ցանկության ,
համաձայնության և թույլատրության ,
մենք չէինք հրապարակի ոչ մի լուսանկար, և նույնիսկ հեռուստահաղորդում էլ երևի թե չլիներ։
Բայց քանի որ ամեն ինչ այդպես դասավորվեց , մենք որոշեցինք ինքներս կիսվել Ձեզ հետ, մեզ համար շատ սպասված և կարևոր նորությամբ։
Ես անչափ
շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների, ջերմ ու բարի խոսքերի, մաղթանքների համար ։ Շնորհակալ եմ այն մարդկանց , ովքեր կարողանում են ուրախանալ ուրիշի երջանկությամբ ։ Շնորհակալ եմ նաև այն կանանց և աղջիկներին , ում կարծիքով ես շատ տգեղ եմ :
ի տարբերություն ինձ, դուք շաատ գեղեցիկ եք սիրելիներս :
Պարզապես Ուզում եմ ասել... աննկարագրելի երջանիկ եմ , որ պիտի մայրանամ :
ու ի սրտե ցանկանում եմ բոլոր կանանց , երջանկության այս զգացողությունը ։
Եղեք բարի , ազնիվ , կամեցող , ներողամիտ և Աստված կպարգևի ձեզ այն երջանկությունը , որին դուք արժանի եք:
Դերասանուհի Արփի Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ