Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

 

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին:

Պարոն Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախությունից ի վեր Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է Հայաստանի Հանրապետության հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթության, առողջապահության ու այլ բնագավառների զարգացմանը:

Տիգրան Իզմիրլյանի գործունեությանն արժանին մատուցելու եւ մեր գնահատանքն արտահայտելու նպատակով այս տարի նրան շնորհվեց Հայաստանի բարձրագույն պարգեւը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը:

Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ:

Իմ ցավակցություններն եմ հայտնում Իզմիրլյանների ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին՝ այս դժվար պահին մաղթելով նրանց ուժ եւ համբերություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում