Բորիս Ջոնսոնն առաջարկել է ստեղծել պանդեմիայի մասին գլոբալ պայմանագիր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է միջազգային հանրությանը պանդեմիայի մասին պայմանագիր կնքել։ Նրա խոսքով՝ նման պայմանագիրը պետք է ապահովի պատշաճ թափանցիկություն COVID-19-ի պանդեմիայի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ջոնսոնի խոսքով՝ մեզ պետք է ավելին իմանալ այն մասին, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ։ Գլոբալ պատրաստվածության, կայունության համար Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությունն արդեն հավանություն է ստացել Եվրոպայի խորհրդում, ինչի մասին գրել է խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան էջում։
Ավելի քան 66 մլն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 4 միլիոնը, վիրուսի հարուցած բարդություններից ավելի քան 116 հազար պացիենտ մահացել է։
Կարծիքներ