Հայաստանում կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը. Աննա Հակոբյան

Հայաստանում կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը. Աննա Հակոբյան

Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

Առաջին երեք լուսանկարներում Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքի հատվածն է, որը վերջին տասնամյակների ընթացքում չի վերանորոգվել՝ վերածվելով անմխիթար, կաթացող ու քանդվող կառույցի։

Հաջորդ լուսանկարներում էլ նույն կառույցն է․ լուսանկարներն արվել են երեկ։

‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ արդեն մի քանի ամիս է շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, և շուտով Հայաստանում կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը։
Այս կենտրոնի կառուցումը շատ կարևոր է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող այն պացիենտների համար, որոնց բուժման հարցում բժշկությունը, ցավոք, դեռ անզոր է։

Դուք էլ կարող եք դառնալ մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում
Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝
‹‹Բանկ օֆ Ամերիկա›› 3251 3512 0666/routing#121000358
‹‹Ամերիաբանկ›› 15700 23051810100
Կամ նվիրատվություն կատարել https://cityofsmile.org/donate/ հարթակի միջոցով։

Գործունեության երկու տարվա ընթացքում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 495.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։

Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում