Մասկը ներկա է գտնվել Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին
Իլոն Մասկը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցին:
Այս մասին հայտել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ Թրամփի և Զելենսկու զրույցը տևել է մոտ 25 րոպե։
Մասկը զրույցի ընթացքում նշել է, որ շարունակելու է Ուկրաինային ապահովել Starlink կապի համակարգի հասանելիությաբ։ Զրուցակիցները, սակայն, չեն խորացել այնպիսի հարցերի մեջ, ինչպիսիք են Թրամփի ծրագիրը՝ հակամարտությունը լուծելու կամ Վաշինգտոնի կողմից Կիևին շարունակական աջակցության հեռանկարները:
Կարծիքներ