«Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին»․ Տիգրան Ավինյան

Քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում ունեցանք Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ, տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանըԼ
«Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որով յուրաքանչյուր երևանցի կարող է իր ներդրումն ունենալ քաղաքի բարելավման գործում։
Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դպրոցականներին նաև գրքեր նվիրեցի»,- գրել է քաղաքապետը։
Կարծիքներ