Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ․ Արգիշտի Քյարամյան
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած դեպքին։
Նա ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։
Հարցին, թե այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն ունեցե՞լ է, ՔԿ նախագահը պատասխանեց՝ «Ո՛չ»։
Նա ասաց, թե պատրաստ է ներողություն խնդրել հանրությունից, եթե իր ցանկացած գործողության մեջ հանրությունը խնդիր տեսնի։
«Դա ինձ համար բավականին հաճելի իրավիճակ է»,- նկատեց նա։
Կարծիքներ