Ոռոգման նոր համակարգ Շիրակի Բայանդուր համայնքում

Ոռոգման նոր համակարգ Շիրակի Բայանդուր համայնքում

Մեկնարկել է Բայանդուր համայնքի 1500մ երկարությամբ ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշարով կառուցման սուբվենցիոն ծրագրի շին աշխատանքները, որի ընդանուր գումարը կազմում է 23.580.000 դրամ, պետության համաֆինանսավորումը կազմում է 70%, իսկ համայնքի համամասնությունը 30%: Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Նախատեսվում է կառուցել ոռոգման ջրագծի 1500մ երկարությամբ և D=300մմ պլաստիկ խողովակաշարով փակ համակարգ, որի արդյունքում ջրի կորուստը կնավազ հասցնելով 5%-ի, արդյունքում կավելանան ոռոգվող հողատարածքների քանակը 32 հեկտար։ Ստեղծվել է ժամանակավոր 15 աշխատատեղ:

Մեկնարկել է Բայանդուր համայնքի 1500մ երկարությամբ ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշարով կառուցման...

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Четверг, 10 сентября 2020 г.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում