Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանի համերաշխության ուղերձին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել էր ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով զոհերի, ավերածությունների կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և աղետից տուժած տեղի բնակչությանը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանը։
«Շնորհակալ եմ համերաշխության ուղերձի համար, հարգելի Արարատ Միրզոյան։ Մեր մտքերը Մայոտի բնակիչների հետ են, որ լրջորեն տուժել են այս աղետից»,- X-ի իր միկրոբլոկում գրել է նա։
Կարծիքներ