Գորիսում քամին ավերածություններ է գործել. համայնքապետարանը խնդրել է հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից

Գորիսում քամին ավերածություններ է գործել. համայնքապետարանը խնդրել է հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից

Գորիս համայնքում սաստիկ քամի է:

Այս մասին հայտնել է համայնքապետարանը՝ տեղեկացնելով, որ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել։ Քամին շարունակվում է։

«Խնդրում ենք բնակիչներին՝

զգուշություն ցուցաբերել ծառերի տակ կայանված մեքենաների հարցում

հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից»,- ասված է համայնքապետարանի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում