Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահին

Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահին

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ:

Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ:

Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային գողության փորձ կատարելու մեղադրանքով:

Լրացված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում