Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը
Բեռլինում շարունակվող ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլի մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ առաջին պարտիաները: ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Լևոն Արոնյանը հանդիպեց իր նոր համերկրացի Լեյներ Պերես Դոմինգեսի հետ:
Հայ շախմատիստը շատ ակտիվ սկսեց խաղը և արդեն 12-րդ քայլին որակ շահեց: Այնուհետև նա առանց շտապելու տիրեց նախաձեռնությանը: Մրցակիցը փորձեց հակագրոհ ձեռնարկել և անցողիկ զինվոր ստանալ, սակայն Լևոն Արոնյանը գրագետ պաշտպանվեց, ապա թագուհով նոր գրոհ ձեռնարկեց: ԱՄՆ ներկայացնող կուբացի շախմատիստը 41-րդ քայլին ստիպված ընդունեց իր պարտությունը:
Այդպիսով, Լևոն Արոնյանը լուրջ հայտ ներկայացրեց եզրափակիչ մտնելու համար: Դրա համար հարակավոր է երկրորդ պարտիայում պարզապես չպարտվել:
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին երկու տեղերը գրավող շախմատիստները աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանալու:
Կարծիքներ