Հայաստանը կարող է տասնամյակներով հետ գլորվել, եթե...
Ես հասկանում եմ, որ շատերի մոտ հիասթափությունը Նիկոլից ու իշխանություններից մեծ է։ Բայց եթե ձեր համար դեմոկրատիան, մարդու իրավունքներն ու Հայաստանի ինքնիշխանությունը արժեք են, ուրեմն այսօր ամենառացիոնալ դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը հակահեղափոխական ռեակցիայից ու ռազմական հեղաշրջման ռիսկից պաշտպանելն է։
Կասկած չկա, որ եթե բանակի որոշ զինվորականներ ու հակահեղափոխականներ կարողանան այսօր հեռացնել Նիկոլին իշխանությունից ու գալ իշխանության, Հայաստանը տասնամյակներով հետ է գլորվելու դեմոկրատական ազատությունների առումով։ Կոռուպցիայի, տնտեսական հնարավորությունների ու ինքնիշխանության առումով էլ է հետ գլորվելու, բայց դրանք դեռ մի կողմ թողնենք։ Ուժայինների ճնշմամբ իշխանափոխության նախադեպը ծայրաստիճան վատ հետևանքներ կունենա երկրի համար, ոնց որ 1998-ի հեղաշրջումն ունեցավ։
Գրում է Հրայր Մանուկյանը:
Կարծիքներ