Ռոնալդուի նետած ավագի թևկապի վաճառքից ստացված գումարը կուղղվի 6 ամսական տղայի բուժմանը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Սերբիայի հետ խաղում նետած ավագի թևկապը վաճառվել է բարեգործական աճուրդում: Լոտը վաճառվել է 7,5 միլիոն սերբական դինարով, որը կազմում է մոտ 64 հազար եվրո:
Ստացված հասույթը կուղղվի Սերբիայում 6 ամսական տղայի բուժմանը: Երեխայի բուժման համար ընդհանուր առմամբ պետք է 2,5 միլիոն եվրո:
Կարծիքներ